Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինի հետ օգոստոսի 15-ի հանդիպմանը չի քննարկի ուկրաինական տարածքների հարցը։ Այս մասին նա հայտարարել է չորեքշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ առցանց կոնֆերանսի ժամանակ՝ հայտնում են NBC News-ի և CNN-ի աղբյուրները։ Նրանց խոսքով՝ Թրամփը վստահեցրել է, որ պատրաստվում է հասնել անվերապահ հրադադարի։               
 

Աղոթարան

Աղոթարան
11.08.2025 | 22:00
Բարերար եւ բազումողո՛րմ Աստուած, Քո անմոռաց գիտութեամբդ եւ անբաւ մարդասիրութեամբդ յիշեա՛ զամենայն հաւատացեալս ի Քեզ եւ ողորմեա՛ ամենեցուն:
Օգնեա՛ եւ փրկեա՛ յիւրաքանչիւր վտանգից եւ ի փորձութեանց:
Արժանաւորեա՛ գոհութեամբ փառաւորել զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Դիտվել է՝ 942

Մեկնաբանություններ